USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ռուսաստանը 65 տոկոսով բաղկացած է իրատեսներից. մեծամասնությունն օգտագործում է պաշտպանական ԾԱ սմարթֆոնների համար` ի տարբերություն մնացած աշխարհի

03.10.2013, 15:51
Ռուսաստանցի օգտատերերն աշխարհում ամենապատասխանատուներից մեկն են, նրանց մեծ մասն իրենց բջջային սարքավորումներում տեղադրում են հատուկ պաշտպանական ծրագրային ապահովում, հաղորդում է Կասպերսկու լաբորատորիան` հղում անելով B2B International–ի հետ համատեղ 2013 թ.–ի ամռանն անցկացված հարցմանը։
Ռուսաստանը 65 տոկոսով բաղկացած է իրատեսներից. մեծամասնությունն օգտագործում է պաշտպանական ԾԱ սմարթֆոնների համար` ի տարբերություն մնացած աշխարհի

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանցի օգտատերերն աշխարհում ամենապատասխանատուներից մեկն են, նրանց մեծ մասն իրենց բջջային սարքավորումներում տեղադրում են հատուկ պաշտպանական ծրագրային ապահովում, հաղորդում է Կասպերսկու լաբորատորիան` հղում անելով B2B International–ի հետ համատեղ 2013 թ.–ի ամռանն անցկացված հարցմանը։

Այդպես են վարվել Android–ով աշխատող սմարթֆոնների տերերի 65 տոկոսը և պլանշետների տերերի 55 տոկոսը։ Եվ դա ավելի շատ է, քան ամբողջ աշխարհում։

Գլոբալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Android պլատֆորմով աշխատող սմարթֆոնների և պլանշետների տերերի ավելի քան մեկ երրորդը ընդհանրապես չի  օգտագործում պաշտպանական լուծումներ կիբերվտանգներից պաշտպանվելու համար։ Սմարթֆոնների և պլանշետների տերերի միայն 40 և 42 տոկոսը, որոնք մասնակցել են հարցմանը, տեղեկացրել են, որ իրենց սարքերում տեղադրել և օգտագործում են որևէ պաշտպանական լուծում։ Մնացած հարցվածները նախընտրում են օգտագործել իրենց սարքերը` վստահելով միայն սարքերի ներքին պաշտպանական ֆունկցիաներին և սեփական զգուշությանը կամ բեռնել ԾԱ կողմնակի աղբյուրներից, ինչը ևս կարող է վտանգել բջջային սարքավորումը։–0–