«Յանդեքսը» iPhone-ի համար բազմալեզու թարգմանիչ-համակարգ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ընկերությունը հայտարարել է Apple iPhone-ի համար նախատեսված «Յանդեքս. Թարգմանություն» բջջային հավելվածի գործարկման մասին, հաղորդում է Cnews-ը:
Բացի անգլերենից, ծրագիրն ընդունակ է թարգմանել ռուսերեն և հակառակը՝ իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, թուրքերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուներից:
Ինչպես «Յանդեքս.Թարգմանություն» ծառայությունը, մեքենայական թարգմանության տեխնոլոգիաների վրա հիմնված հավելավածը մշտապես հարստացնում է իր բառապաշարը և նույնիսկ հասկանում է այն բառերը, որոնք չկան սովորական բառարաններում:
«Բանն այն է, որ «Յանդեքսի» մեքենայական թարգմանությունը վիճակագրական է: Այն հենվում է ոչ թե կանոնների և բառարանների, այլ կենդանի լեզվի վրա»,- պարզաբանել են ընկերությունից: -0-