GIF պատկերներ փնտրելու համար Google–ը նոր տարբերակ է առաջարկում
21.03.2013,
13:04
GIF պատկերների հնացած ձևաչափը համացանցում հանրաճանաչ լինելու երկրորդ ալիքն է ապրում` այժմ արդեն անիմացիոն տարբերակով։ Օգտագործողները հաճույք են ստանում միկրոտեսանյութերը տարբեր ռեսուրսներ տեղադրելուց։ Անիմացիոն GIF պատկերների որոնումը հեշտացնելու համար Googl–ը համապատասխան զտիչ է առաջարկում, գրում է vesti.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. GIF պատկերների հնացած ձևաչափը համացանցում հանրաճանաչ լինելու երկրորդ ալիքն է ապրում` այժմ արդեն անիմացիոն տարբերակով։ Օգտագործողները հաճույք են ստանում միկրոտեսանյութերը տարբեր ռեսուրսներ տեղադրելուց։ Անիմացիոն GIF պատկերների որոնումը հեշտացնելու համար Googl–ը համապատասխան զտիչ է առաջարկում, գրում է vesti.ru–ն։
Google–ի նկարներում որոնում իրականացնող գործիքները թույլ են տալիս պատկերների տարբեր տեսակներ փնտրել։ Օրինակ` սև–սպիտակ նկարներ կամ միայն դեմքեր։ Այնուամենայնիվ Google–ում GIF–պատկերներ որոնելն այնքան էլ հարմար չէր, անպայման պետք էր լինում նշել, որ հենց այդ պատկերներն են անհրաժեշտ,և արդյունքն էլ միշտ չէր, որ գոհացուցիչ էր լինում։ Հիմա այդ խնդիրն արդեն լուծվել է։
Նոր գործառույթից օգտվելու համար հարկավոր է Google–ի «Նկարներ» հատվածում սեղմել «Որոնման գործիքները», այնուհետև` «ցանկացած տեսակի» և ընտրել «անիմացվածը»։-0-