USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ-ն ձգտում է դառնալ միջազգային հետազոտական կենտրոն. ԲՏԱ նախարարը՝ AMD ընկերության փոխնախագահին

11.06.2025, 15:53
AMD  կորպորատիվ փոխնախագահը բարձր է գնահատում Հայաստանի նվաճումները տեխնոլոգիական և ճարտարագիտական կրթության ոլորտում
ՀՀ-ն ձգտում է  դառնալ միջազգային հետազոտական կենտրոն. ԲՏԱ նախարարը՝  AMD ընկերության փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության պատվիրակությանը՝ կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբբոնսի գլխավորությամբ։

Ընկերությունն առավել հայտնի է համակարգչի մշակիչների և գրաֆիկական համակարգերի նախագծմամբ, մշակմամբ։

Հայրապետյանը նշեց «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության ներկայության կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում և ներկայացրեց պետական ​​աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Գիբոնսը բարձր գնահատեց Հայաստանի ձեռքբերումները տեխնոլոգիական և ճարտարագիտական ​​կրթության ոլորտում։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Էյ Էմ Դի»-ն նախագծում և մշակում է համակարգիչների համար պրոցեսորներ և գրաֆիկական համակարգեր։