USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Դուրովը հայտնել է Grok չաթբոտի հարցով Մասկի հետ համագործակցության մասին․ Մասկն արձագանքել է

29.05.2025, 15:30
Telegram-ը համաձայնեցրել է համագործակցությունը միլիարդատեր Իլոն Մասկի xAI ընկերության հետ, հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը
Դուրովը հայտնել է Grok չաթբոտի հարցով Մասկի հետ համագործակցության մասին․ Մասկն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Telegram-ը համաձայնեցրել է համագործակցությունը միլիարդատեր Իլոն Մասկի xAI ընկերության հետ, հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։

Նրա խոսքով՝ գործընկերությունը նախատեսված է մեկ տարով և կվերաբերի Grok չաթբոտի տարածմանը Telegram–ի օգտատերերի շրջանում և դրա հետագա ինտեգրմանը հավելվածում։

«Telegram-ը xAI-ից կստանա 300 միլիոն դոլար կանխիկ և բաժնետիրական կապիտալ, ինչպես նաև Telegram-ի միջոցով վաճառվող xAI բաժանորդագրություններից ստացված եկամտի 50%-ը։ Միասին մենք կհաղթենք», - գրել է Դուրովը X սոցիալական ցանցում։

Մասկը X սոցիալական ցանցում Դուրովի գրառման տակ անդրադարձել է համաձայնագրի հաջող կնքմանը և գրել է, որ Պավել Դուրովի Telegram մեսենջերում Grok-ը ներդնելու գործարքը չի ստորագրվել։

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Grok նեյրոցանցը Telegram մեսենջերում հայտնվել է մարտ ամսին։ @GrokAI չաթբոտի գործիքակազմը հասանելի է դարձել միայն պրեմիում բաժանորդագրություն ունեցող օգտատերերի համար։ xAI ընկերությունը նեյրոցանցը մշակել է 2023 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո Grok-ն անմիջապես ինտեգրվել է Մասկի X-ի սոցցանցում։