USD
362.55
EUR
407.29
RUB
4.3363
GEL
139.25
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Չինաստանը պատրաստվում է սեփական էլեկտրոնային արժույթը թողարկել

21.01.2016, 11:15
Չինաստանի ժողովրդական բանկը քննարկում է սեփական էլեկտրոնային արժույթի թողարկման հարցը, հաղորդում է RNS` հղում անելով Bloomberg-ին:
Չինաստանը պատրաստվում է սեփական էլեկտրոնային արժույթը թողարկել

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/.Չինաստանի ժողովրդական բանկը քննարկում է սեփական էլեկտրոնային արժույթի թողարկման հարցը, հաղորդում է RNS` հղում անելով Bloomberg-ին:

Այսպիսի քայլը Չինաստանը բացատրում է, որ այլընտրանքային վճարման համակարգերը կարող են բարձրացնել միջազգային փոխանցումների արդյունավետությունը:

Չինաստանի ԿԲ-ն ստեղծել է հետազոտողների խումբ 2014 թվականի էլեկտրոնային արժույթների ուսումնասիրման համար: Կարգավորիչը նշել է, որ խորհրդակցություններ է անցկացրել Bloomberg-ի մասնագետների հետ:

Բանկը չի մանրամասնել, թե ինչ տեխնոլոգիաներ է կիրառելու էլեկտրոնային արժույթի թողարկման ժամանակ:–0--