USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

YouTube–ը թույլ է տալիս հատուկ էջից կառավարել մեկնաբանությունները

14.01.2014, 14:12
YouTube տեսահոսթինգը շարունակել է կայքի մեկնաբանությունների համակարգի օպտիմալացումը` թույլ տալով կառավարել բոլոր մեկնաբանությունները միասնական բաժնից, գրում է digit.ru –ն` հղում անելով YouTube–ին։
YouTube–ը թույլ է տալիս հատուկ էջից կառավարել մեկնաբանությունները
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. YouTube տեսահոսթինգը շարունակել է կայքի մեկնաբանությունների համակարգի օպտիմալացումը` թույլ տալով կառավարել բոլոր մեկնաբանությունները միասնական բաժնից, գրում է digit.ru –ն` հղում անելով YouTube–ին։

Ինչպես հայտնել է Digit.ru–ին, 2013 թվականի վերջին YouTube–ը սկսել է փոփոխություններ կատարել մեկնաբանությունների համակարգում` բաշխելով դրանք ըստ համապատասխանությունների, ինչպես նաև պահանջելով կապել սեփական YouTube–էջը Google+ գրառումների հետ տեսանյութը մեկնաբանելու համար։ Մեկնաբանությունների մոդերացիան մինչև դրանց հրապարակումը, որը նախկինում հասանելի էր YouTube Inbox բաժնում, վերածվել է իրազեկումների ձևաչափի։

«Ձեզանից շատերն ասում էին, որ օգտագործում են YouTube Inbox–ը մեկնաբանությունների կառավարման համար։ Քանի որ մեկնաբանությունների նոր համակարգում օգտագործողներն իրազեկումներ են ստանում, ապա այդ ֆունկցիան հեռացնելն անհաջող լուծում կլիներ»,– ասում են տեսահոսթինգի ներկայացուցիչները։ Այդ կապակցությամբ YouTube–ը մեկնաբանությունների կառավարման նոր էջ է գործարկում, որտեղ օգտագործողը կարող է տեսնել, պատասխանել և կառավարել իր կոնտենտի բոլոր արձագանքները։

Օգտագործողը կարող է նոր էջում նայել հրապարակած մեկնաբանությունների, դիտարկում պահանջող գրառումների, ինչպես նաև որպես սպամ նշված մեկնաբանությունների ցուցակը։ Նա կարող է նաև կարգավորել մեկնաբանությունների համակարգը` ստեղծել հավանած օգտագործողների ցուցակ, որոնց մեկնաբանությունները կերևան միշտ, արգելափակված օգտագործողների ցուցակ և արգելված բառերի «սև ցուցակ»։ Ի վերջո, օգտագործողը կարող է կարգավորել` միանգամից կհրապարակվեն նոր մեկնաբանությունները, թե ոչ։

YouTube–ում մեկնաբանությունների համակարգի նորամուծությունների շարքում են նաև մեկնաբանությունների դասակարգումը և հեղինակավոր օգտագործողներից և Google+ սոցցանցի օգտատիրական շրջանակի մարդկանցից գրառումներն առաջնահերթ նշելու հնարավորությունը։ Մեկնաբանությունների կառավարման ընդհանուր էջում հետագայում հնարավոր է լինելու հետևել մեկնաբանությունների պատասխաններին և բացել արձագանքների ամբողջ ժապավենը։ -0-