USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

YouTube-ը շուտով վճարովի կդառնա

20.02.2015, 12:15
YouTube–ը պատրաստվում է առաջիկա ամիսներին գործարկել YouTube Music Key վճարովի բաժանորդագրման ծառայություն։ Այդ մասին, ինչպես գրում է Vestifinance.ru–ն, Reuters գործակալությանը հայտնել է YouTube–ի բիզնես–գործառնությունների և կոնտենտի տնօրեն Ռոբերտ Քինքլը։
 YouTube-ը շուտով վճարովի կդառնա

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. YouTube–ը պատրաստվում է առաջիկա ամիսներին գործարկել YouTube Music Key վճարովի բաժանորդագրման ծառայություն։ Այդ մասին, ինչպես գրում է Vestifinance.ru–ն, Reuters գործակալությանը հայտնել է YouTube–ի բիզնես–գործառնությունների և կոնտենտի տնօրեն Ռոբերտ Քինքլը։

Ըստ նրա, մի շարք օգտագործողներ ավելի շատ կարգավորումների հնարավորություններ են ուզում, որոնց համար պատրաստ են վճարել։ «Չեմ կարծում, թե վճարովի բաժանորդագրման ներդրումն ինչ–որ բան կփոխի սովորական օգտագործողների համար»,– Քինքլին է մեջբերում Reuters–ը։

Առայժմ ֆունկցիոնալը բետա–տարբերակի թեստավորում է անցնում և հասանելի կլինի միայն սահմանափակ թվով մարդկանց հրավերով։

Ինչպես հայտնել են Google–ի ներկայացուցիչները, ծառայությունն ազատված է գովազդից։ Բաժանորդագրման արժեքը կազմում է ամսական 7.99 դոլար։ Տվյալ ծրագիրն արդեն թույլ կտա «ուղիների» տերերին օգտատերերից տեսանյութի համար վճար գանձել, և ոչ թե գումար ստանալ գովազդի ցուցադրության համար։

Music Key–ի վճարովի բաժանորդագրումը կդառնա Google–ի բիզնեսի կարևորագույն մասը, քանի որ գոյություն ունեն մեծ թվով օգտատերեր, ովքեր չեն ցանկանում գովազդ տեսնել տեսահոլովակների դիտման ժամանակ, հայտնում է CNBC–ն` հղում անելով re/code–ի կազմակերպած Code/Media համաժողովում Քինքլի ելույթին։

Դա զգալի քայլ է YouTube–ի համար, որը կարող է դառնալ երաժշտական սթրիմինգային խոշորագույն ծառայությունների մրցակիցը, ինչպիսիք են Spotify, Pandora, Apple–ը և Amazon–ը։ -0-