YouTube-ի օգտատերերն օրական ավելի քան 4 մլրդ հոլովակ են դիտում
24.01.2012,
14:20
Google ընկերությունը հայտնել է, որ YouTube ծառայությունն իր օգտատերերին օրական ավելի քան 4 մլրդ հոլավակ է ցուցադրում, ինչը ութ ամիս առաջվա ցուցանիշից շատ է 25 տոկոսով:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը հայտնել է, որ YouTube ծառայությունն իր օգտատերերին օրական ավելի քան 4 մլրդ հոլավակ է ցուցադրում, ինչը ութ ամիս առաջվա ցուցանիշից շատ է 25 տոկոսով:
Ինչպես նշում են վերլուծաբանները, YouTube-ի հանրաճանաչության մեծացումը պայմանավորված է նրանով, որ Google-ն այդ ծառայությունը, բացի անհատական համակարգիչներից, զարգացրեց նաև սմաթֆոնների և հեռուստացույցների համար, հաղորդում է Cnews.ru-ն:
Google-ի հաշվետվության մեջ նշվում է նաև, որ այժմ մեկ րոպեի ընթացքում YouTube է ներբեռնվում շուրջ 60 ժամ հոլովակ, երբ մայիսին այդ ցուցանիշը 48 ժամ էր կազմում, հաղորդում է Ռոյթերսը:
Գործակալության ներկայացուցիչները նաև նշել են, որ այդ հոլովակների մեծ մասից Google-ը եկամուտ չի ստանում: --0-