Երևանում Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա է բացվել
28.11.2012,
19:05
Microsoft-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի բացման պաշտոնական արարողությունը կայացել է չորեքշաբթի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մասնակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի բացման պաշտոնական արարողությունը կայացել է չորեքշաբթի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մասնակցությամբ:
ՏՏ ակադեմիայի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Microsoft-ի և ՀՊՃՀ-ի միջև:
«ՏՏ ակադեմիայի հիմնական գաղափարը Microsoft ծրագրերով ստաժավորումների անցկացումն է: Ուսանողները կուսումնասիրեն, մասնավորապես, ընկերության պրոդուկտները, ինչպես նաև ծրագրավորումը, ցանցային ապահովումը, Mobile applications-ը»,- լրագրողներին ասաց Microsoft-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:
Ըստ նրա, Ակադեմիայում կարող են ուսում ստանալ ինչպես ՀՊՃՀ-ի ուսանողները, այնպես էլ բոլոր ցանկացողները, սակայն զեղչային համակարգը կգործի միայն տվյալ բուհի ուսանողների համար, և նրանց ուսման վճարը կարող է սիմվոլիկ գումար կազմել:
Այս կապակցությամբ Microsoft-ի հայկական ներկայացուցչության ղեկավարն ընդգծեց, որ նման ստաժավորումների շուկայական արժեքը կազմում է մեկ դասընթացի համար 500-1000 դոլար:
Բարսեղյանն ասաց նաև, որ Ակադեմիային առընթեր կբացվի գիտահետազոտական կենտրոն, որտեղ ուսումն ավարտած ուսանողները համապատասխան պատվերներ ստանալու հնարավորություն կունենան: Բացի այդ, նրա խոսքով, համալսարանին կից կստեղծվի Թեստավորման կենտրոն, որտեղ ուսանողները կկարողանան առցանց ռեժիմով հավաստագիր ստանալու քննություններ հանձնել:
«Սա բացառիկ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ միաժամանակ Microsoft-ի թրենինգներ անցնել և հավաստագիր ստանալ, որը թույլ կտա հեշտությամբ աշխատանք գտնել»,- ասաց Բարսեղյանը, ավելացնելով, որ Ակադեմիան Հայաստանի պետական, մասնավոր և կրթական հատվածների համագործակցության լավ օրինակ է:
ՏՏ ակադեմիան բացվել է VivaCell-MTS-ի, AG Group-ի և Sorcio ընկերության աջակցությամբ:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն իր հերթին նշեց, որ բուհը կծածկի Ակադեմիայում ուսուցման արժեքի 50 տոկոսն իր ուսանողների համար` ավելացնելով, որ ներկայում արդեն 5-6 խումբ ուսուցում է անցնում:
Նա ավելացրեց, որ ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` հարցազրույցի հիման վրա:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը հիմնվել է 1933 թվականին: Հիմնադրման պահից ՀՊՃՀ-ն ավելի քան 110 հազար մասնագետ է տվել: Բուհը պատրաստում է 31 մասնագիտությունների բակալավր ինժեներների, 29 մասնագիտությունների մագիստրոս ինժեներների և 17 մասնագիտությունների հետազոտող ինժեներների:
Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակներում, որին համապատասխան Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0-