USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի մասին պատմող ամենաճանաչված տեսանյութի հեղինակը կստանա Galaxy S4 սմարթֆոն

04.04.2013, 18:42
Ըստ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի` Երևանի մասին պատմող ամենաճանաչված տեսանյութի հեղինակը որպես նվեր կստանա Samsung Galaxy S4։ Մրցույթի մեկնարկի մասին Samsung Armenia–ի ներկայացուցիչները հայտնել են հինգշաբթի Երևանում տեղի ունեցած Samsung Galaxy S4 նոր ֆլագմանի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։
Երևանի մասին պատմող ամենաճանաչված տեսանյութի հեղինակը կստանա Galaxy S4 սմարթֆոն

ԵՐԵՎԱՆ,  ապրիլի. /ԱՌԿԱ/. Ըստ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի` Երևանի մասին պատմող ամենաճանաչված տեսանյութի հեղինակը որպես նվեր կստանա Samsung Galaxy S4։ Մրցույթի մեկնարկի մասին Samsung Armenia–ի ներկայացուցիչները հայտնել են հինգշաբթի Երևանում տեղի ունեցած Samsung Galaxy S4 նոր ֆլագմանի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։

«Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Երևանի մասին պատմող երկու րոպեանոց տեսանյութ պատրաստել և այն ներբեռնել Facebook–ում` Samsung Armenia պաշտոնական էջում»,– ասաց Samsung –ի հայկական ներկայացուցչության բջջային սարքավորման պատասխանատու Աշոտ Բուդաղյանը։

Հաղթող կճանաչվի այն տեսանյութի հեղինակը, ով կհավաքի «լայքերի» առավելագույն քանակը։ Մրցույթի արդյունքները, ըստ Բուդաղյանի, կամփոփվեն մայիսի 4–ին նախատեսված Հայաստանում և ԱՊՀ երկրներում հեռախոսի պաշտոնական վաճառքի մեկնարկի պահից։

Samsung ընկերությունը հինգշաբթի պաշտոնապես Հայաստանում ներկայացրեց Galaxy S4 նոր ֆլագմանը։

Samsung Galaxy S4 սմարթֆոնը պաշտոնապես ներկայացվեց Նյու Յորքում 2013թ.–ի մարտի 14–ին։

Այն արդեն Samsung Galaxy S սմարթֆոնների չորրորդ սերունդն է, որն առավել  բարակ է, սակայն միաժամանակ առավել հոր և առավել լայն հնարավորություններով։ –0–