USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Yandex-ը ճամփորդությունների ծառայություն է գործարկել

01.04.2015, 14:41
Ռուսական ՏՏ հսկա Yandex-ը զբոսաշրջային ճամփորդություններ ընտրելու ծառայություն է գործարկել («Яндекс.Путешествия»)։ Այն մետաորոնողական համակարգ է Yandex-ի մյուս ծառայությունների նման, այն ագրեգացնում է գործընկերների տվյալները։ «Яндекс.Путешествия» ծառայության մեջ հաշվի է առնվում այս կամ այն ուղղության հարցում օգտատիրոջ հետաքրքրությունը, հաղորդում է rusbase.vc–ին։
Yandex-ը ճամփորդությունների ծառայություն է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսական ՏՏ հսկա Yandex-ը զբոսաշրջային ճամփորդություններ ընտրելու ծառայություն է գործարկել («Яндекс.Путешествия»)։ Այն մետաորոնողական համակարգ է Yandex-ի մյուս ծառայությունների նման, այն ագրեգացնում է գործընկերների տվյալները։ «Яндекс.Путешествия» ծառայության մեջ հաշվի է առնվում այս կամ այն ուղղության հարցում օգտատիրոջ հետաքրքրությունը, հաղորդում է rusbase.vc–ին։

Յուրաքանչյուր հյուրանոցի համար ծառայությունը ներկայացնում է տեղակայման բազմաթիվ տարբերակներ, լուսանկարներ, դիրքը` քարտեզի վրա, որպեսզի օգտատերը կարողանա գնահատել, օրինակ, հյուրանոցից մինչև լողափ ընկած տարածությունը։ Եթե հյուրանոցը հարմար չէ, ապա քարտեզի վրա կարելի է գտնել հարևանությամբ գտնվող այլ հյուրանոցներ, ընթերցել գործընկեր կայքերում հրապարակված արձագանքները, որոնք Yandex-ը ներկայացնում է փաստերի հրապարակման սեփական տեխնոլոգիայի օգնությամբ, ամենավերևում հրապարակվում են առավել թարմ արձագանքների ամենաինֆորմատիվ հատվածները։
 
Հիմա զբոսաշրջությունը Ռուսաստանում վատ վիճակում է։ Անգամ Թաիլանդում, որը ռուսաստանցիների ամենասիրված ուղղություններից է, բողոքում են զբոսաշրջիկների թվի զգալի անկման և հյուրանոցների գների նվազման կապակցությամբ։ Սակայն, Yandex–ի տվյալներով, 2015 թ.–ի փետրվարին մարդիկ ավելի քան 3,5 մլն հարցում են կատարել զբոսաշրջային ճամփորդությունների մասին։

Դա ցույց է տալիս, որ ճամփորդությունների նկատմամբ պահանջարկը պահպանվել է։ Իհարկե, մարդիկ սկսել են տնտեսել հանգստի վրա, սակայն դեռևս չեն հրաժարվում դրանից, այլ քննարկում են բազմաթիվ տարբերակներ և ընտրում են առավել շահավետը։

Yandex–ի ծառայությունը դեռևս երկրների սահմանափակ ընտրություն ունի։ Եթե օգտատերն ընտրում է ոչ այնքան հայտնի ուղղություն, օրինակ` դեպի Մեծ Բրիտանիա կամ Քամբոջիա, ապա նրան առաջարկվում է ծանոթանալ մեկ այլ առաջարկի հետ։–0–