USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

«Yandex.Taxi»-ն Երևանում հայտարարել է մանկական նստատեղով տաքսի ծառայության գործարկման մասին

16.08.2018, 11:11
«Yandex.Taxi»-ն Երևանում ներկայացնում է «Մանկական» սակագինը։
«Yandex.Taxi»-ն Երևանում հայտարարել է մանկական նստատեղով տաքսի ծառայության գործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Yandex.Taxi»-ն Երևանում ներկայացնում է «Մանկական» սակագինը։

Քաղաքում արդեն գործում են մանկական նստատեղով 300 ավտոմեքենաներ, որոնք ծառայություն են մատուցում նոր սակագնով։

Ժամանակի ընթացքում դրանց թիվը կմեծանա, ասվում է ընկերության մամուլի հաղորդման մեջ։

«Բոլոր մեքենաները համալրված են «Lorelli Explorer» նստատեղերով, որոնք համապատասխանում են եվրոպական ECE-R44/04 անվտանգության չափանիշներին և նախատեսված են 6 ամսականից մինչև 9 տարեկան (9-ից 36 կգ) երեխաների համար։ Ավելի մեծ երեխաների դեպքում նստատեղը հնարավոր է վերածել բուստերի՝ առանց հենակ աթոռի»,– նշվում է հաղորդագրությունում։

«Մանկական» սակագնով աշխատող տաքսիների վարորդներն անցնում են լրացուցիչ վերապատրաստում, մասնավորապես, նրանք սովորում են ճիշտ տեղադրել և կարգավորել նստատեղը, գրագետ շփում ապահովել ծնողների հետ և ճիշտ արձագանքել փոքրիկ ուղևորների պահվածքին։

«Մենք շատ բծախնդիր ենք երեխաների անվտանգության հարցում, եւ #CarSeatGivesChance նախաձեռնության միանալը դրա նախադրյալներից է։ Այժմ «Yandex.Taxi» հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի պատվիրել մանկական նստատեղով մեքենա։ Ամառը մոտենում է ավարտին, երեխաների հետ ուղևորությունները շատանալու են․ ընտանիքները վերադառնում են հանգստից, դպրոցներում և մանկապարտեզներում սկսվում է նոր ուսումնական տարին։ «Մանկական» սակագնի համար մեքենաները համալրվել են հարմարավետ և անվտանգ նստատեղերով, որպեսզի փոքրիկ ուղևորները լինեն հուսալիորեն պաշտպանված», – ասել է «Yandex.Taxi» ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։

«Մանկական» սակագնով մեքենան ուղևորին հասանելի է 500 դրամով։ Գինը ներառում է 2 կիլոմետր ճանապարհը, այնուհետև Երևանի սահմաններում յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է լրացուցիչ 100 դրամ։

«Yandex.Taxi» հավելվածը հնարավոր է անվճար ներբեռնել «App Store»-ից կամ «Google Play»-ից՝ հայերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով։ Ծառայությունը գործում է Հայաստանի 15 քաղաքներում։ -0-