USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՄՏՍ–ը չեղյալ է հայտարարել միջազգային ռոումինգը Ղրիմում

02.06.2014, 11:36
ՄՏՍ բջջային օպերատորը չեղյալ է հայտարարել միջազգային ռոումինգը Ղրիմի տարածքում, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
ՄՏՍ–ը չեղյալ է հայտարարել միջազգային ռոումինգը Ղրիմում

ԵՐԵՎԱՆ,2 հունիսի./ԱՌԿԱ/. ՄՏՍ բջջային օպերատորը չեղյալ է հայտարարել միջազգային ռոումինգը Ղրիմի տարածքում, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

Այժմ օպերատորի ցանկացած ռուս բաժանորդ, գալով թերակղզի, կապի դիմաց կվճարի նույն սակագինը, ինչ Ռուսաստանի տարածքում ճանապարհորդելիս։ Ղրիմում, ինչպես նաև Ռուսաստանի ողջ տարածքում ՄՏՍ–ի հեռախոսահամարին մուտքային և ելքային բոլոր զանգերի դիմաց բաժանորդները կվճարեն 8,9 ռուբլի, իսկ կարճ հաղորդագրությունների` 3,95 ռուբլի։ 1 ՄԲ ինտերնետը կկազմի 9,9 ռուբլի։ Ձայնային կապի գինը բազային սակագնով կկրճատվի գրեթե չորս անգամ (նախկինում կազմում էր 33 ռուբլի/րոպ.), կարճ հաղորդագրությունների սակագները կկրճատվեն գրեթե կրկնակի (նախկինում կազմում էր 7,5 ռուբլի/րոպ.), իսկ բջջային ինտերնետի արժեքը կկրճատվի 36 անգամ (նախկինում այն կազմում էր 14 ռուբլի 40 ԿԲ–ի դիմաց)։

ՄՏՍ–ը Ղրիմում կապի ծառայություններ կմատուցի «ՄՏՍ Ուկրաինա» ռոումինգային գործընկերոջ միջոցով, քանի որ այս պահին ռուսական օպերատորը չունի թերակղզում գործունեություն ծավալելու արտոնագիր և հաճախականություն։

ՄՏՍ–ը  կապի օպերատոր է, որը ծառայություններ է մատուցում Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում և Ուկրաինայում։ ՄՏՍ–ի հիմնական բաժնետերը «Սիստեմա» ԱՖԿ հոլդինգն է, որի սեփականատերը Վլադիմիր Եվտուշենկովն է (սեփականատիրության արդյունավետ մասնաբաժինը 53,5 տոկոս է), մնացած բաժնետոմսերը գտնվում են ազատ շրջանառության մեջ Նյու Յորքի ֆոնդային բորսայում և Մոսկվայի բորսայում։ Ընկերության զուտ շահույթը 2014 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 13 մլրդ ռուբլի, հասույթը` 97,6 մլրդ ռուբլի։–0–