«Ղարաբաղ Տելեկոմն» ընդլայնում է անլար ինտերնետ ծառայության ծածկույթն Արցախում
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ–ն ընդլայնում է անլար ինտերնետ ծառայության ծածկույթը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Բացի նախկինում հայտարարված տարածքներից, Ղարաբաղ Տելեկոմը հասանելի դարձրեց անլար ինտերնետ ծառայությունը Ասկերանի շրջանում (ք. Ասկերան, Աստղաշեն, Բերքաձոր, Դահրավ,Դաշուշեն, Խաչմաչ, Խաչեն, Խանցք, Խրամորթ, Հովսեփավան, Կարմիր գյուղ, Պատարա և Քռասնի գյուղերում), Հադրութի շրջանի Առաքել, Ազոխ, Դրախտիկ, Հակակու և Սարալանջ գյուղերում, Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Դրմբոն, Ծմակահող, Հարությունագոմեր, Մատաղիս, Ներքին Հոռաթաղ, Վերին Հոռաթաղ և Չլդրան գյուղերում, Մարտունու շրջանի Եմիշճան, Ղուզե Ճարտար, Հացի, Հերհեր, Մաճկալաշեն և Սոս գյուղերում, Շահումյանի շրջանի Ծար գյուղում, Քաշաթաղի շրջանի Արտաշավի, Այգեհովիտ, Գետափ և Վաղազին գյուղերում։
«2014 թվականին Ղարաբաղ Տելեկոմը կշարունակի զարգացնել ինտերնետ ծածկույթը և մեծացնել ցանցի թողունակությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Լեռնային Ղարաբաղի հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիրը տրամադրվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը 2001 թ.–ի նոյեմբերի 19–ին։ Այժմ հանրապետության տարածքի 95 տոկոսն ապահովված է բջջային կապով։
Ընկերությունը գործում է 2002 թ.–ի փետրվարից, բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է Fattouch Group հայտնի լիբանանյան ներդրումային խումբը։–0–