Windows-ի օգնականը կարդալու է օգտատերերի նամակագրությունը
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Windows–ի Cortana օգնականը լուսանցելու է օգտատերերի էլեկտրոնային փոստը` նրանց այս կամ այն առաջադրանքների կատարման ժամկետները վերահսկելու հարցում օգնելու համար։ Բացի այդ, ծրագիրը կհիշեցնի էլեկտրոնային տոմսերով մոտակա կինոցուցադրության կամ ուղևորության մասին, հայտնում է hi-tech.mail.ru–ն` հղում անելով Windows–ի բլոգին։
Cortana–ն ձայնային օգնականից փաստորեն վերածվում է անձնական օգնականի։ Սկզբում նոր գործառույթները հասանելի կլինեն միայն Windows Insider Program թեստավորման մասնակիցներին, իսկ հետագայում` Windows 10–ի բոլոր օգտատերերին, բայց դրանց մի մասը ծրագրում են բացել առանձին երկրների բնակիչների համար։
Օգնականն ավելի պարզեցնում է նաև հիշեցումների տեղադրումն ու օգտագործումը, ինչպես նաև ավտոմատ հիշեցումներ է ստեղծում։ Microsoft–ում վստահ են, որ մարդկանց բնորոշ է էլեկտրոնային արկղում e-mail–ներ կուտակել և այդ պատճառով խախտել ժամկետները և չպահել խոստումները, այնպես որ թարմացված Cortana–ն շատ օգտակար կլինի։
Cortana–ն նաև կհարմարեցնի օրացույցն օգտատիրոջն ավելի հարմար ռեժիմում։ Օրինակ, եթե ուշ հանդիպում է նշանակված, իսկ դուք վաղ եք արթնանում, Cortana–ն կօգնի ձեզ փոխել ժամացուցակն այնպես, որ երեկոյան շատ չհոգնեք։ Իսկ եթե երեկոյան տնօրենից վաղ խորհրդակցության վերաբերյալ նամակ եք ստացել, ապա օգնականը խորհուրդ կտա ձեզ ավելի վաղ պառկել։ -0-