USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Windows 10-ում գաղտնաբառերը գողանալու համար վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել

18.12.2017, 15:27
Windows 10-ում նախապես տեղադրված գաղտնաբառերի Keeper կառավարչում հայտնաբերված է կրիտիկական խոցելիություն, որը թույլ է տալիս գողանալ օգտատերերի տվյալները:
Windows 10-ում գաղտնաբառերը գողանալու համար վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Windows 10-ում նախապես տեղադրված գաղտնաբառերի Keeper կառավարչում հայտնաբերված է կրիտիկական խոցելիություն, որը թույլ է տալիս գողանալ օգտատերերի տվյալները:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, խոցելիության վրա ուշադրություն է դարձրել Google-ի մասնագետ Թրևիս Օրմանդին (Travis Ormandy):

Նշվում է, որ նույն խոցելիությունը հայտնաբերվել է ավելի քան մեկ տարի առաջ: Բրաուզերի համար ֆիրմային փլագինը սխալ է պարունակում, որը թույլ է տալիս յուրաքանչուր կայքին գողանալ Keeper-ում պահվող գաղտնաբառերը: Օրմանդին պատմել է, որ խնդրի հետ բախվել է միայն համակարգի թեստային տարբերակում, սակայն Reddit-ում տարվող քննարկումներում օգտատերերը հայտնել են նման խոցելիության առկայության մասին նաև ռելիզային տարբերակում: 

Microsoft-ի ներկայացուցիչը հայտնել է Ars Technica պարբերականին, որ կորպորացիան արդեն թողարկել է ուղղված տարբերակը: «Մենք գիտենք կողմնակի հավելվածում այդ խոցելիության առկայության մասին,  և մշակողները թարմացում են արդեն թողարկել օգտատերերի պաշտպանության համար»: Դրա հետ մեկտեղ ընկերությունում չկարողացան պատասխանել հարցին, թե անցնում են արդյո՞ք համակարգում  նախապես տեղադրված հավելվածները նույն խիստ ստուգումը, ինչ Microsoft-ի սեփական սոֆթը: -0-