Windows 10–ի բջջային նոր տարբերակը զայրացրել է մարդկանց
13.02.2015,
21:56
Microsoft–ը թույլ է տվել Windows 10 նախնական տարբերակ տեղադրել սմարթֆոնների միայն վեց տարբերակի վրա, ինչը բազմաթիվ օգտատերերի զայրույթի պատճառ է դարձել։ Նրանցից ոմանք, անտեսելով վախի և ռիսկի գործոնը, որոշել են փորձարկել այդ օպերացիոն համակարգը և այն տեղադրել են այն մոդելների վրա, որոնք բավարար հնարավորություններ չունեն, գրում է Cnews.ru–ն` հղում անելով Neowin–ին։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Microsoft–ը թույլ է տվել Windows 10 նախնական տարբերակ տեղադրել սմարթֆոնների միայն վեց տարբերակի վրա, ինչը բազմաթիվ օգտատերերի զայրույթի պատճառ է դարձել։ Նրանցից ոմանք, անտեսելով վախի և ռիսկի գործոնը, որոշել են փորձարկել այդ օպերացիոն համակարգը և այն տեղադրել են այն մոդելների վրա, որոնք բավարար հնարավորություններ չունեն, գրում է Cnews.ru–ն` հղում անելով Neowin–ին։
Windows 10 Technical Preview–ն տեղադրելու սարքերի ցուցակում ընդգրկվել են միայն Lumia 630, Lumia 635, Lumia 636, Lumia 638, Lumia 730 և Lumia 830 մոդելները։ Այսպիսով, բազմաթիվ մարդիկ, ովքեր հույս ունեին առաջինների թվում փորձել նոր համակարգը, զրկված են եղել այդ հնարավորությունից։
«Սարքերի նախնական ցուցակը, որոնց համար թույլատրվում է Windows 10 Technical Preview–ի տեղադրումը, կհիասթափեցնի Lumia սմարթֆոնների բազմաթիվ տերերի, մասնավորապես, Lumia 1520–ի օգտագործողների»,– նշում է Myce տեխնոբլոգը։
Հարկ է ավելացնել, որ ցուցակում չկա նաև ներկայիս Lumia 930–ը։ Օգտատերերը տարակուսում են, թե ինչու է նորույթը հնարավոր տեղադրել Lumia 930–ի վրա, երբ այն ունի ապարատային ավելի հզոր լցոն, օրինակ` Lumia 630–ի համեմատ։ Դա անհասկանալի է նաև այն պատճառով, որ դեսքթոփային Windows 10–ի նախնական տարբերակը կարելի է տեղադրել ցանկացած ԱՀ–ի վրա, միայն թե այն բավարարի նվազագույն համակարգային պահանջներին։
Պատճառը պարզ է` ինչպես բացատրել են Microsoft–ում, միայն ցուցակում նշված սմարթֆոնների մոդելներն են զինված Windows Phone 8.1 ՕՀ–ի վերականգնման ձևով (որն ի սկզբանե կա այդ սմարթֆոններում)։ «Մենք պարզապես ցանկանում ենք վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում դուք կկարողանաք վերականգնել սմարթֆոնի աշխատունակությունը։ Մեր սեփական թեստավորման ընթացքում ոչ մի սմարթֆոն աղյուսի չի վերածվել։ Սակայն դա նաև չի բացառվում»,– ասել են Microsoft–ում։
Բացի այդ, մինչև վեց մոդելի հասցրած ցուցակը թույլ է տվել, որ ընկերությունը առավելագույնս բացառի խափանումների հնարավորությունը։ Microsoft–ը խոստանում է հետզհետե ընդլայնել Windows 10–ի հնարավորություն ունեցող սարքերի ցանկը։
Սմարթֆոնների համար նախատեսված Windows 10–ի նախնական տարբերակը գործարկվել է փետրվարի 12-ին։-0-