USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Wikipedia-ն 24 ժամով կդադարեցնի աշխատանքը՝ ի նշան SOPA-ի դեմ բողոքի

17.01.2012, 12:55
Վիքիպեդիայի հիմնական անգլալեզու տարբերակը մեկ օրով կդադարեցնի աշխատանքը՝ սկսած չորեքշաբթի օրվանից՝ 2012 թվականի հունվարի 18-ից, ի նշան SOPA (որի քննարկումը ներկա փուլում սառեցված է) և PIPA (որը քննարկվում է ԱՄՆ Սենատում) հակապիրատական օրինագծերի դեմ բողոքի:
Wikipedia-ն 24 ժամով կդադարեցնի աշխատանքը՝ ի նշան SOPA-ի դեմ բողոքի
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Վիքիպեդիայի հիմնական անգլալեզու տարբերակը մեկ օրով կդադարեցնի աշխատանքը՝ սկսած չորեքշաբթի օրվանից՝ 2012 թվականի հունվարի 18-ից, ի նշան SOPA (որի քննարկումը ներկա փուլում սառեցված է) և PIPA (որը քննարկվում է ԱՄՆ Սենատում) հակապիրատական օրինագծերի դեմ բողոքի: Այս մասին իր միկրոբլոգում տեղեկություն է տարածել CEO Wikipedia-ի հիմնադիրներից մեկը՝ Ջիմի Ուեյլսը՝ հաստատելով, որ դա «նախագծի ներկայացուցիչների միասնական որոշումն է», հայտնում է ain.ua կայքը:

«Բլեքաութը» կանդրադառնա անգլալեզու տարբերակին, Wikipedia-ի՝ այլ լեզուներով տարբերակները պարզաբանումներով տեղեկատվական բաներներ կհրապարակեն: Բողոքի ակցիան կապված է ինտերնետ ընկերությունների մի շարք ելույթների և հայտարարությունների հետ հակապիրատական օրենսդրության հնարավոր ընդունման առնչությամբ, որն ինտերնետ օգտագործողների մասնավորություն և նրանց անձնական տվյալների պահպանում է ապահովում ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում: -0-