USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

WhatsApp-ը հունվարի 1-ից կդադարի աշխատել հին Android սարքերում

26.12.2024, 16:25
Որոշումը բացատրվում է մեսենջերը նոր գործառույթներին հարմարեցնելու անհրաժեշտությամբ
WhatsApp-ը հունվարի 1-ից կդադարի աշխատել հին Android սարքերում

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի հունվարի 1-ից WhatsApp հայտնի մեսենջերն այլևս չի աշխատի Android KitKat օպերացիոն համակարգով և ավելի վաղ տարբերակներով աշխատող սարքերում։ Դա կանդրադառնա ավելի քան տասը տարեկան սմարթֆոնների վրա, այդ թվում՝ այնպիսի մոդելների, ինչպիսիք են Samsung Galaxy S3-ը և Sony Xperia Z-ը, գրում է lifehacker.ru-ն։

Որոշումը բացատրվում է մեսենջերը նոր գործառույթներին հարմարեցնելու անհրաժեշտությամբ, որոնք պահանջում են ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված ավելի բարդ գործիքներ և տարրեր։ Հետևյալ սարքավորումները WhatsApp–ն այլևս չի գործի․

Samsung: Galaxy S3, Galaxy Note 2, Galaxy Ace 3, Galaxy S4 Mini
Motorola: Moto G (1st Gen), Razr HD, Moto E 2014
HTC: One X, One X+, Desire 500, Desire 601
LG: Optimus G, Nexus 4, G2 Mini, L90
Sony: Xperia Z, Xperia SP, Xperia T, Xperia V

Նրանց համար, ովքեր դեռ օգտագործում են այս սարքերը, մշակողները խորհուրդ են տալիս նախօրոք պատճենել իրենց չատերը և մեդիա ֆայլերը՝ դրանք ավելի ժամանակակից սարքեր տեղափոխելու համար: Հակառակ դեպքում տվյալները կկորչեն նշված ամսաթվից հետո:

Նմանատիպ սահմանափակում նախկինում ներդրվել էր հին iPhone-ների համար։ Այնուամենայնիվ, iOS 15 և ավելի վաղ օպերացիոն համակարգով աշխատող Apple սարքերից հնարավոր կլինի օգտվել WhatsApp-ից մինչև 2025 թվականի մայիսը։