USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստառադիոալիքներ դիտելու հնարավորությունից

23.04.2019, 21:09
Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստառադիոալիքներ դիտելու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:

«Ներկայում Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր մասամբ կամ ամբողջությամբ զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից: Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վթարի վերացումը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը միջոցներ է ձեռնարկում դիզել-գեներատորի միջոցով հեռարձակման սարքավորումների էլեկտրասնուցումն ապահովելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–