USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ոստիկանության կայքում այսուհետ կհրապարակվի ավտոմեքենաների ազատ համարանիշների և գների ցանկը

11.09.2015, 15:49
Սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»:
Ոստիկանության կայքում այսուհետ կհրապարակվի ավտոմեքենաների ազատ համարանիշների և գների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:

Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայություն»։