USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«ՎԿոնտակտեի» հիմնադիր Պավել Դուրովը Ռուսաստան է վերադարձել

21.06.2013, 10:41
«ՎԿոնտակտեի» հիմնադիր Պավել Դուրովը ներկա է եղել «Մեգաֆոն» բջջային օպերատորի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկույթին։ Միջոցառումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում, միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«ՎԿոնտակտեի» հիմնադիր Պավել Դուրովը Ռուսաստան է վերադարձել
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտեի» հիմնադիր Պավել Դուրովը ներկա է եղել «Մեգաֆոն» բջջային օպերատորի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկույթին։ Միջոցառումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում, միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Սանկտ Պետերբուրգում մի քանի ամիս առաջ տեղի ունեցած աղմկահարույց ՃՏՊ–ից հետո Դուրովի գտնվելու վերաբերյալ հստակ տեղեկություն չկար։

Ապրիլի 5-ի երեկոյան Զինգերի տնից ոչ շատ հեռու, որտեղ տեղակայված է «ՎԿոնտակտեի» գրասենյակը, ճանապարհատրանսպորտային պատահար էր գրանցել։ Վարորդը խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և չէր ենթարկվել պետավտոտեսուչի օրինական պահանջներին։ Շարունակելով ընթացքը` վարորդը վրաերթի էր ենթարկել ավտոտեսուչին։ Նախապես ենթադրվում էր, որ ղեկի մոտ նստած է եղել Պավել Դուրովը, սակայն սոցցանցի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «ՎԿոնտակտեի» հիմնադիրը քաղաքում տեղաշարժվում է առանց մեքենայի։

«ՎԿոնտակտեի» ներկայացուցիչը հստակեցրել է, թե ինչով է զբաղված Դուրովը և մեկնելո՞ւ է արդյոք ԱՄՆ։ Քննչական գործողություններ իրականացնելիս խուզարկվել էր «ՎԿոնտակտեի» գրասենյակը։ Տեղեկություն էր տարածվել, թե Դուրովը լքել է երկիրը։ Որոշ լրատվամիջոցները գրեցին, թե Դուրովը մեկնել է ԱՄՆ նոր նախագծի վրա աշխատելու համար։ Սոցցանցի մամուլի ծառայությունից վստահեցրել են, որ Դուրովը սովորականի պես աշխատում է «ՎԿոնտակտե» նախագծի վրա։ Այնուհանդերձ, ՃՏՊ–ի գործով հրավիրված հարցաքննությանը Դուրովն այդպես էլ չի ներկայացել։-0-