USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

«ՎԿոնտակտե» սոցցանցն ինքնաոչնչացվող հրապարակումներ կգործարկի

26.12.2016, 15:37
«ՎԿոնտակտե» սոցցանցը մինչև 2016 թ.-ի վերջ նախատեսում է գործարկել ինքնաոչնչացվող հաղորդագրությունների հրապարակման գործառույթը, որը կաշխատի գրեթե նույն ձևով, ինչ Stories բաժինն Instagram-ում:
«ՎԿոնտակտե» սոցցանցն ինքնաոչնչացվող հրապարակումներ կգործարկի

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցցանցը մինչև 2016 թ.-ի վերջ նախատեսում է գործարկել ինքնաոչնչացվող հաղորդագրությունների հրապարակման գործառույթը, որը կաշխատի գրեթե նույն ձևով, ինչ Stories բաժինն Instagram-ում:

Ինչպես հաղորդում է newsru.com-ը, այդ մասին հայտնել է VC.ru-ն` հղում անելով iOS-ի մշակող Լոենտի Իշիմովին և ընկերության նախագծերին ծանոթներից մեկին:

Նրանց խոսքով, նոր բաժինը տեղակայված կլինի լրատվական ժապավենի վերևում: Ծառայությունը թույլ կտա օգտատերերին հրապարակել լուսանկարներ և տեսանյութեր, որոնք 24 ժամ անց ավտոմատ կերպով կջնջվեն: Ընդ որում, հրապարակված կադրերի և տեսանյութի վրա կարելի է ֆիլտրեր կիրառել, գրառումներ անել, ինչպես նաև էմոտիկոններ կցել:

Հիշեցնենք, որ Instagram-ում Stories բաժինը գործարկվել է օգոստոսի սկզբին, և այդ ժամանակից ի վեր մշակողները մի քանի անգամ ընդլայնել են դրա գործառույթները: Մասնավրապես, օգտատերերը հնարավորություն են ստացել հղումներ տեղադրել և ուղիղ հեռարձակումներ կազմակերպել:

Դեկտեմբերի կեսին հայտնի է դարձել, որ Facebook սոցիալական ցանցը փորձարկում է Stories բաժնի համանաման գործառույթ Facebook Messenger հավելվածում: -0-