USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎիվաՍել–ՄՏՍ–ի բաժանորդները կարող են «BIT անսահմանափակ» ծառայությունն ակտիվացնել 1 օրով

03.06.2013, 14:10
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը իր բաժանորդներին հնարավորություն կընձեռի «BIT անսահմանափակ» ծառայությունն ակտիվացնել նաև 1 օրով, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել–ՄՏՍ–ի բաժանորդները կարող են «BIT անսահմանափակ» ծառայությունն ակտիվացնել  1 օրով

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը իր բաժանորդներին հնարավորություն կընձեռի «BIT անսահմանափակ» ծառայությունն ակտիվացնել նաև 1 օրով, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Նոր՝ «BIT1» տարբերակը կանխավճարային բաժանորդներին տրամադրում է անսահմանափակ ինտերնետ հեռախոսից հենց այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ օրական ընդամենը 100 դրամով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հավաքելով *777*1#՝ կարելի է ակտիվացնել ծառայությունը և վայելել անսահմանափակ ինտերնետը 24 ժամ շարունակ: Այս տարբերակով տրամադրվող ինտերնետի առավելագույն արագությունն է 256 Կբիթ/վրկ:

«BIT անսահմանափակ» ծառայությունն առաջարկվում է նաև «BIT30» տարբերակով` 30 օր գործողության ժամկետով և 2500 դրամ արժողությամբ:

«Հավատարիմ մնալով բնակչության ամբողջ շերտին բարձրորակ ինտերնետ ապահովելու որոշմանը, ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունն ապրանքների և տվյալների փոխանակման ծառայությունների լայն ընտրություն է առաջարկում, այդ թվում` «BIT1» и «BIT30», որոնք նախատեսված են անհրաժեշտության ամենալայն հատվածի, կյանքի տարբեր ոճերի և ինտերնետի օգտագործման ծավալների հետ կապված օգտատերերի համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կկարող եք այցելել www.mt.am կամ pda.mts.am բջջային կայք, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել պասարկման կենտրոններից որևէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: --0—