USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 26, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 2 տարի անսահմանափակ ինտերնետ` Hayphone սմարթֆոն գնելու դեպքում

20.02.2013, 13:48
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 2 տարի անսահմանափակ ինտերնետ` Android օպերացիոն համակարգի վրա հիմնված Hayphone սմարթֆոն գնելու դեպքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 2 տարի անսահմանափակ ինտերնետ` Hayphone սմարթֆոն գնելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 2 տարի անսահմանափակ ինտերնետ` Android օպերացիոն համակարգի վրա հիմնված Hayphone սմարթֆոն գնելու դեպքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` սմարթֆոնն արժե 99 հազ. դրամ և կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: Տրամադրվող ինտերնետի առավելագույն արագությունը կազմում է 512 Կբիթ/վրկ:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: --0--