ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի պետական լեզվաբանական համալսարանում համակարգչային լսարան է բացել
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 9 համակարգչով ապահովված լսարան, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից:
Բուհի ուսումնական գործընթացների պահանջներից ելնելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն համալրել է նաև արժեքավոր այլ սարքավորումներով: Մասնավորապես` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, փոխանջատիչներով, ինչպես նաև լուսարձակով ապահովված ինտերակտիվ գրատախտակով:
Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ ուսումնական գործընթացի արդյունավետությունն էապես կախված է ուսանողին առաջարկվող գործիքներից
«Նորարար լուծումներով կահավորված լաբորատորիան և տեխնիկայի ժամանակակից միջոցներից օգտվելու հնարավորությունը ուսանողությանը թույլ կտան ավելի արագ բացահայտել իր մտավոր ներուժը: Դա կարևոր հիմք է` հատկապես ճշգրիտ գիտությունների հատվածում մեր երկրի մրցակցային առավելությունը լիարժեք դրսևորելու համար»,- ասել է նա:
]
Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համապատասխան լուսարձակներով ինտերակտիվ 2 գրատախտակ էլ տրամադրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի օպերատոր է, որն ունի 2G/3.75G/4G ցանց և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: 2005թ. հուլիսի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: -0-