USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դադարեցրել է անվճար Wi-Fi-ի տրամադրումը մետրոյում

12.05.2015, 21:19
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոպոլիտենում՝ մինչև երրորդ անձանց կողմից ընկերության ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը: Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դադարեցրել է անվճար Wi-Fi-ի տրամադրումը մետրոյում
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոպոլիտենում՝ մինչև երրորդ անձանց կողմից ընկերության ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը: Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Երևանի մետրոպոլիտենի տարածքում անվճար Wi-Fi ինտերնետ էր տրամադրում 2012թ.–ի օգոստոսից:

Ընկերությունից հայտնում են, որ Wi-Fi ինտերնետ ծառայությունը Երևանի մետրոպոլիտենի տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մշտապես մատուցվել է անվճար և առանց որևէ նախապայմանի, այդ թվում՝ առանց ցանցին միանալու համար գովազդային բնույթ կրող որևէ տեսանյութ դիտելու նախապայմանի:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նշում է, որ վերջերս, սակայն, երրորդ անձանց կողմից՝ առանց ընկերության հետ համաձայնեցնելու միջամտություն է կատարվել ընկերության ենթակառուցվածքին՝ անվճար Wi-Fi ցանցին միանալ ցանկացող քաղաքացիներին առաջարկելով դիտել գովազդային տեսանյութեր՝ որպես Wi-Fi ցանցին միանալու անհրաժեշտ նախապայման:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից վերը նշվածը գնահատվում է որպես ապօրինի միջամտություն իր ենթակառուցվածքին և վերջինիս չարտոնված շահագործում՝ շահույթ ստանալու նպատակով:

«Հետևաբար ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը՝ մինչև իր ենթակառուցվածքին չարտոնված և ապօրինի միջամտության վերացումը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:-0-