#ՄԵՏՐՈ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դադարեցրել է անվճար Wi-Fi-ի տրամադրումը մետրոյում
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոպոլիտենում՝ մինչև երրորդ անձանց կողմից ընկերության ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը: Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:«Յանդեքսը» մտածում է նոր ծառայություն ներմուծելու մասին, որի միջոցով մարդիկ տեղեկություն կստանան մետրոյում առկա խցանումների մասին
«Յանդեքս» ընկերությունը մտածում է նոր ծառայություն ներմուծելու մասին, որի միջոցով մարդիկ տեղեկություն կստանան մետրոյում առկա խցանումների մասին, Digit.ru–ին է հայտնել «Յանդեքս» ընկերության մամուլի քարտուղար Օչիր Մանջիկովը։Wi-Fi–ի անցկացման աշխատանքները երևանյան մետրոպոլիտենում ավարտված են. քաղաքապետարան
Արդեն ավարտվել են Երևանի մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Հուլիսից Լոնդոնի մետրոյում անվճար wi-fi կգործի
Այս տարվա հուլիսից Լոնդոնի մետրոյի ուղևորները հնարավորություն կունենան անվճար օգտվել wi-fi-ից, նշվում է Transport for London (TfL) ընկերության տեղեկատվության մեջ:ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Այս տարվա հուլիսից Լոնդոնի մետրոյի ուղևորները հնարավորություն կունենան անվճար օգտվել wi-fi-ից, նշվում է Transport for London (TfL) ընկերության տեղեկատվության մեջ:Անլար ինտերնետով մետրոպոլիտենն ապահովելու պայմանագիրը ստացել է Virgin Media ընկերությունը, որը խոստանում է ամռանն ինտերնետով ապահովել 80 կայարանները, իսկ մինչև տարեվերջ` 120 կայարաններրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սկզբնական շրջանում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ժամանակ մետրոյում wi-fi-ն անվճար կլինի: Խաղերից հետո այն կշարունակի գործել վճարովի հիմքով: Օգտագործման հատուկ պայմաններից կարող են օգտվել Virgin ընկերության հաճախորդները: Իսկ նրանք, ովքեր չեն վճարի ծառայության դիմաց, հնարավորություն կունենան օգտվել մետրոյի աշխատանքի մասին տեղեկատվություն պարունակող կայքից:
Պայմանագրով նախատեսված է, որ wi-fi կապ կգործի մետրոպոլիտենի դրամարկղերի մոտ, շարժասանդուղքների և կայարանների կառամատույցների վրա: Թունելներում ինտերնետ չի լինի, քանի որ դա լուրջ շինարարական աշխատանքներ կպահանջի:
Մետրոյում ինտերնետի գործարկման սարքավորումների տեղադրմամբ կզբաղվեն մետրոպոլիտենի աշխատակիցները, սակայն բոլոր ծախսերը կներառվեն կոմերցիոն պայմանագրի մեջ:-0-