ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 000 000 ՀՀ դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար
19.09.2013,
12:26
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 000 000 ՀՀ դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
«Մենք այստեղ ենք, որովհետև անտարբեր չենք: Կարեկցանքից և բարի խոսքերից բացի, անհրաժեշտ են նաև կոնկրետ քայլեր: Մենք պետք է միավորվենք քաղցկեղի դեմ պայքարում և անենք ամեն ինչ, որպեսզի հիվանդներն անհրաժեշտ որակյալ բուժօգնություն ստանան հենց Հայաստանում և ստիպված չլինեն գնալ արտերկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 000 000 ՀՀ դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
«Մենք այստեղ ենք, որովհետև անտարբեր չենք: Կարեկցանքից և բարի խոսքերից բացի, անհրաժեշտ են նաև կոնկրետ քայլեր: Մենք պետք է միավորվենք քաղցկեղի դեմ պայքարում և անենք ամեն ինչ, որպեսզի հիվանդներն անհրաժեշտ որակյալ բուժօգնություն ստանան հենց Հայաստանում և ստիպված չլինեն գնալ արտերկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի սարքավորումներ` Draeger Fabius մակնիշի ինհալացիոն անզգայացման սարք, Siemens մակնիշի շարժական ռենտգեն նկարահանման սարք, ինֆուզիոն ներարկչային պոմպեր` դեղորայքի ներերակային ներարկման դոզավորման սարք, մոնիտորներ, բժշկական արտածծիչ սարք, թոքերի արհեստական շնչառության սարք:
ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն, հիվանդանոցը սպասարկում է ողջ հանրապետության բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3200 վիրահատություն, շուրջ 4500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում բազմաթիվ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստացել է շնորհակալագիր և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: