USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

ՎիվաՍել-ՄՏՍ–ը բաժանորդներին առաջարկում է USB մոդեմը ձեռք բերել նոր գնով

01.11.2013, 11:29
ՎիվաՍել-ՄՏՍ–ը բաժանորդներին առաջարկում է USB մոդեմ գնել նոր գնով։
ՎիվաՍել-ՄՏՍ–ը բաժանորդներին առաջարկում է USB մոդեմը ձեռք բերել նոր գնով
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ–ը բաժանորդներին առաջարկում է USB մոդեմ գնել նոր գնով։

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, այժմ «ՄՏՍ կոնեկտ E1820» USB մոդեմը կարելի է ձեռք բերել առավել մատչելի գնով՝ վճարելով 40 000 դրամ նախկին 57 900 դրամի փոխարեն:

Իսկ «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում այս մոդեմը կտրամադրվի անվճար:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–