ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայոց ցեղասպանության թանգարանին եզակի ցուցանմուշներ է նվիրել
02.06.2015,
18:38
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին նվիրել է 1915թ.–ի հայերի կոտորածների ժամանակներից պահպանված եզակի նմուշներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին նվիրել է 1915թ.–ի հայերի կոտորածների ժամանակներից պահպանված եզակի նմուշներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մամուլի հաղորդագրության համաձայն` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ: Մասնավորապես` Արևմտյան Հայաստանի պատկերներով և հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն, պատմական վավերագրեր` Մեծ եղեռնը վերապրած հայերի նկատմամբ ցուցաբերված մարդասիրական օգնության մասին, հայ գաղթականներին պատկերող բնօրինակ լուսանկարներ, մինչև ցեղասպանությունը արևմտահայ կյանքին վերաբերող իրեր, նամակներ, նամականիշներ, հայտնի հայկական ընտանիքների լուսանկարներ, ցուցադրական կարևոր նշանակություն ունեցող հնատիպ թերթեր:
Նմուշների զգալի մասը հնարավոր է եղել հայթայթել Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ հայր և որդի Օհաննես և Հրաչ Հանեսյանների օժանդակությամբ: «Շիրակ» տպագրատան սեփականատեր Հանեսյան ընտանիքը տարիներ շարունակ հավաքել է Ցեղասպանության փաստը վավերագրող արժեքավոր նյութեր, որոնք այսօր հասանելի են հանրությանը,
«Հայոց ցեղասպանության տարիներից պահպանված և մեզ հասած ցանկացած վկայություն, նամակ, լուսանկար, բացիկ անչափ կարևոր է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների ուսումնասիրության հարցում: Տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր նմուշներով, որոնք ձեռք են բերվել անհատների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ»,– նշվում է հաղորդագրությունում: Այս առումով արդեն ավանդույթ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համագործակցությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ:
«Ճշմարտությունը միայն իմանալը դեռ քիչ է: Արդարության հասնելու համար անհրաժեշտ է այդ ճշմարտությունը հասցնել հանրությանը, անհերքելի ապացույցներ և փաստեր ներկայացնել: Ցանկացած հայ կրում է ցեղասպանության ծանր հետևանքները, և մենք ազգովի պետք է լծվենք դրա ճանաչման և հետևանքների վերացման գործին` ամենքս մեր ուժերի չափով: Անգնահատելի է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը և նվիրված աշխատանքը, և մենք պատրաստակամ ենք կանգնելու այս կառույցի կողքին»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-