USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

VivaCell-MTS–ը շուրջ 70 մլն դրամ կհատկացնի Հայաստանի ՏՏ ոլորտում նոր ուսումնասկան ծրագրի իրականացմանը

30.03.2015, 20:37
VivaCell-MTS–ը շուրջ 70 մլն դրամ կհատկացնի Հայաստանի ՏՏ ոլորտում Կրթության և գիտության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» և Unicomp ընկերությունների հետ քառակողմ նոր հուշագրի հիման վրա նոր ուսումնասկան ծրագրի իրականացմանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։  
VivaCell-MTS–ը շուրջ 70 մլն դրամ կհատկացնի Հայաստանի ՏՏ ոլորտում նոր ուսումնասկան ծրագրի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ը շուրջ 70 մլն դրամ կհատկացնի Հայաստանի ՏՏ ոլորտում Կրթության և գիտության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» և Unicomp ընկերությունների հետ քառակողմ նոր հուշագրի հիման վրա նոր ուսումնասկան ծրագրի իրականացմանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։  

Նոր ուսումնական պիլոտային ծրագիրը ՏՀՏ կրթության ոլորտում կներդրվի 2015-2016 ուսումնական տարվանից:

Փոխըմբռնման հուշագիրն ազդարարում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Մի կողմից՝ Կրթության և գիտության նախարարությունը, մյուս կողմից՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունները պատրաստակամություն են հայտնում համատեղ աջակցելու երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:

Փոխըմբռնման հուշագրում ներկայացված են ռազմավարական երկարաժամկետ ծրագրի ճանապարհային քարտեզի հիմնական կետերը, որոնք իրականացվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՏՀՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների համատեղ և համակարգված ջանքերի շնորհիվ:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը՝ շարունակաբար բարելավելով տվյալ ոլորտում կրթության որակը, զարգացնելով ուսումնական հարթակները, ինչպես նաև՝ ներմուծելով ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:

Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև՝ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:

Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:

Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացում թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, քառակողմ հուշագիրն օրինակելի պետք է լինի տնտեսական ոլորտում կայացած կազմակերպությունների համար` կրթական գործընթացներին մասնակցության և բնագավառում երկարաժամկետ ներդրումներ կատարելու առումով։  

«Նախագիծը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի երիտասարդ սերնդի ապագայի մեջ՝ տալով նրանց անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում աշխատանքի անցնելու համար»»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:–0–