VivaCell-MTS-ի վերապրանքանիշավորում մոտ ժամանակներս չի սպասվում. գլխավոր տնօրեն
19.04.2012,
15:51
VivaCell-MTS կազմակերպության վերապրանքանիշավորում տեսանելի ապագայում չի լինի, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS կազմակերպության վերապրանքանիշավորում տեսանելի ապագայում չի լինի, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վերապրանքանիշավորումը պետք է շուկայի թելադրանքով լինի: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց է տվել, որ կազմակերպության բաժանորդների 85%-ը գոհ է ներկայիս ապրանքանիշից և չի ցանկանում վերապրանքանիշավորում: Այնպես որ, ես հեռանկար չեմ տեսնում տեսանելի ապագայում»,- ասել է Յիրիկլյանը:
Ավելի վաղ Յիրիկյանը հայտարարել էր, որ կազմակերպության ռեբրենդինգը՝ որպես բիզնեսի պարտադիր պայման, կկայանա 2010թ. սկզբին կամ կեսերին, սակայն վերջնական ռեբրենդինգը անընդհատ հետաձգվում է:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-