USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+20

VivaCell – MTS ընկերությունը «Վավերականության երկարացում» ծառայություն է առաջարկում ավագ սերնդի բաժանորդների համար

21.03.2012, 12:03
VivaCell-MTS ընկերությունը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ներկայացնում է «Վավերականության երկարացում» ծառայությունը` նախատեսված հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
VivaCell – MTS ընկերությունը «Վավերականության երկարացում» ծառայություն է առաջարկում ավագ սերնդի բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS ընկերությունը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ներկայացնում է «Վավերականության երկարացում» ծառայությունը` նախատեսված հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Ավագ սերնդի բաժանորդները շատ ավելի քիչ են օգտվում վճարովի բջջային ծառայություններից: Հաճախ չեն հասցնում սպառել հաշվի գումարը նախքան քարտի վավերականության ժամկետի ավարտը, և գումարը զրոյանում է: Նման խնդիր այլևս չի առաջանա: 70 տարեկան և անց բաժանորդները ցանկացած պահի կարող են անվճար երկարացնել կանխավճարային քարտի վավերականության ժամկետը` պահպանելով հաշվի գումարը: Պարզապես ուղարկելով *456# հրահանգը` բաժանորդը կունենա 100 օր վավերականության ժամկետ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ավելացված օրերն ավարտին մոտենալու դեպքում կարելի է կրկին օգտվել ծառայությունից ու հասցնել վավերականության ժամկետը 100 օրվա:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմիե ԲԲԸ-ին, մնացած 20տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-