USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

VivaCell-MTS-ը լրացուցիչ 30 բազային կայաններ կտեղադրի Հայաստանում ծածկույթի մակարդակի և բջջային կապի որակի բարձրացման համար

24.09.2014, 15:28
VivaCell-MTS բջջային օպերատորը լրացուցիչ 30 բազային կայաններ կտեղադրի ծածկույթի մակարդակի և բջջային կապի որակի բարձրացման համար, չորեքշաբթի ՀԾԿՀ-ի նիստի ընթացքում ասաց ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը:
VivaCell-MTS-ը լրացուցիչ 30 բազային կայաններ կտեղադրի Հայաստանում ծածկույթի մակարդակի և բջջային կապի որակի բարձրացման համար

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորը լրացուցիչ 30 բազային կայաններ կտեղադրի ծածկույթի մակարդակի և բջջային կապի որակի բարձրացման համար, չորեքշաբթի ՀԾԿՀ-ի նիստի ընթացքում ասաց ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

ՀԾԿՀ-ն չորեքշաբթի նիստի ժամանակ բավարարել է մինչև 2019 թ.-ի նոյեմբերի 9-ը ռադիոռելեային կապի հաճախականությունների օգտագործման համար արտոնագիր տրամադրելու VivaCell-MTS-ի հայտը:

«Տրամադրված ռադիոհաճախականությունների շնորհիվ ընկերությունը նախատեսում է տեղադրել 30 նոր բազային կայաններ, որոնցից ութը 3G ցանցի լրացուցիչ ծածկույթ կապահովի Արմավիրի, Լոռու, Արարատի և Սյունիքի մարզերի որոշ գյուղերում, որտեղ մինչ այդ գործել է միայն ընկերության 2G ցանցը», - ասաց Գևորգյանը:

Նրա խոսքերով՝ մնացած կայանների գործունեությունը կուղղվի կապի որակի բարելավմանն ու արդեն 3G ցանցի ծածկույթ ունեցող գոտում ինտերնետի թողունակության բարձրացմանը:

Վարչության պետը նշեց, որ նոր կայանների կառուցման հաշվին VivaCell-MTS-ի 3G ցանցը հասանելի կդառնա Հայաստանում գոյություն ունեցող 1001 բնակավայրերից 965-ում:

«Այս տարի ընկերությունը նախատեսում է ապահովել 17 բնակավայրերի 2G ծածկույթը, իսկ 36 բնակավայրեր՝ ապահովել 3G ցանցով», - ասաց Գևորգյանը:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:
($1 – 406,98 դրամ) –0—