USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

VivaCell-MTS վերացրել է ցանցի խափանումը

07.10.2015, 16:49
ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերացրել է այսօր առավոտյան տեղի ունեցած տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը, չորեքշաբթի հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
VivaCell-MTS վերացրել է ցանցի խափանումը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերացրել է այսօր առավոտյան տեղի ունեցած տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը, չորեքշաբթի հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է և համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է», – նշել են մամուլի ծառայությունից։
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-