USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

VivaCell-MTS-ը ներդրել է ավելի քան 228 մլն դրամ բնակարանաշինության ծրագրում

09.02.2016, 18:36
VivaCell-MTS-ը ներդրել է ավելի քան 228 մլն դրամ բնակարանաշինության ծրագրում` օգնելով բարելավել 31 գյուղերի (այդ թվում` 9 սահմանամերձ գյուղ) 480 բնակիչների կենսապայմանները։
VivaCell-MTS-ը ներդրել է ավելի քան 228 մլն դրամ բնակարանաշինության ծրագրում
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS-ը ներդրել է ավելի քան 228 մլն դրամ բնակարանաշինության ծրագրում` օգնելով բարելավել 31 գյուղերի (այդ թվում` 9 սահմանամերձ գյուղ) 480 բնակիչների կենսապայմանները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

VivaCell-MTS-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի արդյունքում, ավարտվել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում կիսակառույց երկու տան շինարարություն և մեկ տան տանիքի վերանորոգում։

Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչիկ համայնք՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար:

«Խաչիկ համայնքն առաջին անգամ չէ VivaCell-MTS-ի ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ մենք այստեղ ջրագիծ ենք կառուցել, խաղահրապարակ ստեղծել, շտապ օգնության մեքենա տրամադրել: Ձգտել ենք լուծել այն խնդիրները, որոնք առավելապես անհանգստացրել են սահմանամերձ այս գյուղին», – նշել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Նա վստահություն է հայտնել, որ այսօրինակ ծրագրերով հայրենակիցների կողքին կանգնելու պատրաստակամությունը ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական կարևոր քայլ է:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-