VivaCell-MTS–ը մինչև սեպտեմբերի վերջ նվազեցրել է ռոումինգի սակագները հայ բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարել է Եվրոպայի մի շարք երկրներում հայ բաժանորդների համար ռոումինգի սակագների նվազեցման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Հունգարիայում, Մալթայում*, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում** և Ֆրանսիայում, ինչպես նաև՝ Ավստրալիայում, Եգիպտոսում և Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:
Բացի այդ, հնարավոր է օգտվել ելքային SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, և ինտերնետ ծառայությունից ՝ ընդամենը 25 դրամ 1 ՄԲ-ի համար***:
Առաջարկի շրջանակում SMS-ի և ինտերնետի համար սակագները գործում են հետևյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-