USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

VivaCell-MTS-ը հայատառ կարճ հաղորդագրություններ ուղարկող առաջին օպերատորն է

09.02.2016, 20:08
VivaCell-MTS-ը հայատառ կարճ հաղորդագրություններ ուղարկող առաջին օպերատորն է, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
VivaCell-MTS-ը հայատառ կարճ հաղորդագրություններ ուղարկող առաջին օպերատորն է

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS-ը հայատառ կարճ հաղորդագրություններ ուղարկող առաջին օպերատորն է, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Փետրվարի 7-ը հայտարարվել է համացանցում հայատառ գրելու օր:

Նախաձեռնության նպատակն է կանխել էլեկտրոնային հաղորդակցման դարաշրջանում հայերեն տառերի` գործածությունից դուրս գալը։

«VivaCell-MTS-ը մշտապես խրախուսել է հայոց լեզվի գործածությունը։ Ընկերությունն առաջինն է մշակել տեխնոլոգիական լուծում, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս վայելելու տեղեկատվությունը մայրենի լեզվով ստանալու առավելությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։

2015թ.-ի հունիսի 11-ին VivaCell-MTS -ը ներկայացրել է հերթական նորամուծությունը, որի շնորհիվ սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները ստանում են հայատառ: Նույն հաջողությամբ ՝ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիայի) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդները կարճ հաղորդագրությունները ստանում են կյուրեղատառ (ռուսատառ)։

Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները շարունակում են ստանալ նախկինում իրենց իրականացրած կարգավորումներից ելնելով. այսինքն՝ այն լեզվով, որով մինչև այժմ ստացել են այդ հաղորդագրությունները, նշվում է հաղորդագրության մեջ։

«Նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ: Բացի այդ, ընկերության սպասարկման կենտրոններում մատուցվող ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, իրականացրած գործարքի վերաբերյալ ստանում են ծանուցում՝ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդները՝ և՛ ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, և՛SMS-ծանուցումները ստանում են լատինատառ, ռուսատառ կամ հայատառ՝ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք, ի դեպ, կարող են փոխվել՝ ըստ բաժանորդի ցանկության», – նշվում է ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-