USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բժշկական ժամանակակից սարքավորումներ է տրամադրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

16.09.2016, 20:50
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ՝ տրամադրելով ժամանակակից բժշկական սարքավորումներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բժշկական ժամանակակից սարքավորումներ է տրամադրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ՝ տրամադրելով ժամանակակից բժշկական սարքավորումներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այս տարի կենտրոնին նվիրաբերվել է պրոֆեսիոնալ էնդոսկոպիկ վիդեովիրաբուժական համալրված կայան ամբողջական գործիքների լրակազմ հավաքով WOLF (Germany), հիբրիդային (մոնոպոլյար-բիպոլյար) վիրահատական PRINCESS ՀԻՍՏԵՐՈՌԵԶԵԿՏՈՍԿՈՊ՝ անընդհատ իրիգացիայով, ARI-800C հիվանդի մոնիտոր, ինչպես նաև KL11011A և KL4141QB հիվանդանոցային մահճակալներ՝ ներքնակներով:

 «Կարևոր է աջակցել մեր տաղանդավոր բժիշկներին՝ անհրաժեշտ սարքավորումների ապահովման միջոցով, որպեսզի նրանք կարողանան անել հնարավորինը՝ հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք պետք է համախմբենք մեր ուժերը և հասնենք նրան, որ հիվանդները հնարավորություն ունենան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ Հայաստանում և ստիպված չլինեն դիմել արտասահմանյան բուժհաստատություններին, ինչը թե՛ ֆինանսապես, և թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար և ոչ բոլորին է հասանելի»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը:

Տարեկան այստեղ կատարվում է ավելի քան 3200 վիրահատություն, հականեոպլաստիկ քիմիաթերապիա է տրամադրվում 4500 հիվանդի և ճառագայթային բուժում՝ 1500 հիվանդի:

Կենտրոնին տրամադրված սարքավորումը կօգնի առավել արդյունավետ դարձնել բուժման գործընթացը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010թ.-ից ավելի քան 238 միլիոն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին բուժսարքավորումներով համալրելու նպատակով, որից 60 միլիոն դրամը՝ 2016թ.-ի ընթացքում:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին – 0-