ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռոումինգի ամառային մատչելի սակագներ է առաջարկում
16.06.2014,
19:53
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն առաջարկում է ռոումինգի ամառային ավելի մատչելի սակագներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն առաջարկում է ռոումինգի ամառային ավելի մատչելի սակագներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հունիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում և Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս կարելի է զանգեր ստանալ և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան 55 դրամ/րոպե սակագնով:
Նախկինում Վրաստանում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 80, իսկ նշված մյուս երկրներում՝ 260 դրամ/րոպե: Իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը կազմում էր. Վրաստանում՝ 65, իսկ մյուս երկրներում՝ 390 դրամ/րոպե:
ՎիվաՍել-ՄՏՍ–ը (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-