USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

VivaCell-MTS ընկերությունը Գորիսի համալսարանն ապահովել է համակարգչային սարքավորումներով և Wi-Fi կապով

25.05.2012, 13:25
VivaCell-MTS ընկերությունը Գորիսի համալսարանն ապահովել է համակարգչային սարքավորումներով և Wi-Fi կապով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության լրատվական ծառայությունից:
VivaCell-MTS ընկերությունը Գորիսի համալսարանն ապահովել է համակարգչային սարքավորումներով և Wi-Fi կապով
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS ընկերությունը Գորիսի համալսարանն ապահովել է համակարգչային սարքավորումներով և Wi-Fi կապով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության լրատվական ծառայությունից: 

Մասնավորապես, Գորիսի պետական համալսարանին տրամադրվել է դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող` ուսանողների հետ հաղորդակցություն ապահովող ինտերակտիվ 2 գրատախտակ լուսարձակներով, լազերային 2 տպիչ,  «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ և ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարան: 

Ընկերության տրամադրած Wi-Fi կապը համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կապահովի համալսարանի գրեթե ամբողջ տարածքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով՝ ընկերությունը  կարևորում է երիտասարդների ներուժը բացահայտելու և կրթվելու նրանց իրավունքը խրախուսելու արդար մոտեցումը: 

«Մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա գտնվելու փաստը չպետք է էական խոչընդոտ հանդիսանա գոյություն ունեցող ժամանակակից լուծումներից օգտվելու համար: Գիտելիքների զինանոցից արդյունավետ օգտվելու հարցում կարևոր դեր ունեն տեխնիկական միջոցները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի այստեղ գտնվելն ապացուցում է կարևոր այդ նպատակներին հասնելու մեր վճռականությունը»,-ընդգծել է 
 
Գորիսի պետական համալսարանի հետ հեռահաղորդակցության առաջատար օպերատորի համագործակցությունը դրսևորվել է նաև ուսանողների համար կազմակերպված մասնագիտական պրակտիկայի`տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման տեսքով: Իրականացվել է նաև կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով 18 ուսանողի ուսման վարձավճարի փոխանցման ծրագիրը:

Գորիսի համալսարանը հիմնադրվել է 1967թ.-ին և Հայաստանի արևելյան շրջանի միակ պետական բուհն է:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-