VivaCell-MTS-ի «Office-Zone» ՍՊ–ի բաժանորդները կստանան ավելի բարձր արագությամբ ինտերնետ
25.12.2015,
20:24
VivaCell-MTS-ի «Office-Zone» սակագնային պլանի բաժանորդներրը կստանան ավելի բարձր արագությամբ ինտերնետ:
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS-ի «Office-Zone» սակագնային պլանի բաժանորդներրը կստանան ավելի բարձր արագությամբ ինտերնետ, տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ընթացիկ և նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան գերարագ ինտերնետի ավելի մեծ՝ 30 ԳԲ ծավալով փաթեթ, 25 ԳԲ-ի փոխարեն, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ՝ 2 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, 1 Մբիթ/վրկ փոխարեն:
Սակագնային պլանի ամսավճարն անփոփոխ է:
«4G երթուղիչների համար նախատեսված «Office-Zone» սակագնային պլանը բնակելի և գրասենյակային տարածքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու համար նախատեսված հարմարավետ առաջարկ է: Այժմ «Office-Zone» սակագնային պլանի բաժանորդները, միանալով ինտերնետին նոութբուքի, պլանշետային համակարգչի, սմարթֆոնի կամ շարժական որևիցե այլ սարքի միջոցով, կօգտվեն գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթից, ինչպես նաև ներբեռնման առավել մեծ արագությունից՝ անգամ գերարագ փաթեթը սպառելուց հետո, և այս ամենը՝ միևնույն ամսավճարի դիմաց», – ասել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-