VivaCell-MTS-ը հայ բաժանորդներին հոսթինգի նոր պայմաններն է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հոսթինգ ծառայությունների «WEBHOST light» սակագնային պլանը, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց սկավառակի վրա պահել 300 ՄԲ ծավալով ինֆորմացիա, 25 էլեկտրոնային փոստ, 2 ենթադոմեն և այլն։
Իսկ «WEBHOST starter», «WEBHOST SOHO», «WEBHOST Business» և «WEBHOST PRO» սակագնային պլանների բաժանորդներին հոսթինգի ծառայություններն այժմ տրամադրվում են առավել ընդարձակ հնարավորություններով՝ նախկին ամսավճարի դիմաց:
Իսկ «WEBHOST starter» սակագնային փաթեթի բաժանորդները 4.8 հազար ամսավճարի դեպքում կարող են օգտվել 1 GB disc space (նախկին 500 MB-ի փոխարեն), 50 e-mails, 2 SQL DB (նախկին 1-ի փոխարեն), 10 sub-domains, HTML, PHP, Traffic Unlimited, «WEBHOST SOHO» սակագնային փաթեթի բաժանորդները 7.2 հազար ամսավճարի դեպքում`3 GB disc space (նախկին 1-ի փոխարեն), 100 e-mails, 3 SQL DB, 50 sub-domains (նախկին 20-ի փոխարեն), 1 ad-don domain, 3 parked domains, HTML, PHP, CGI, Traffic Unlimited։ «WEBHOST Business» ՍՓ բաժանորդները 12 հազար ամսավճարի դեպքում` 9 GB disc space (նախկին 5-ի փոխարեն), 200 e-mails, 10 SQL DBs, 150 sub-domains, 5 ad-don domains, 7 parked domains, HTML, PHP, SSI, CGI/PERL, Traffic Unlimited։ Իսկ «WEBHOST PRO» սակագնային փաթեթի բաժանորդները 18 հազար դրամ վճարելու դիմաց կստանան` 15 GB disc space (նախկին 10-ի փոխարեն), 400 e-mails (նախկին 250-ի փոխարեն), 15 SQL DBs (նախկին 10-ի փոխարեն), 200 sub-domains, 10 ad-don domains (նախկին 7-ի փոխարեն), 10 parked domains, HTML, PHP, SSI, CGI/PERL, Traffic Unlimited։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:–0–