USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՎիվաՍել-ՄՏՍ–ն առաջարկում է բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ 0% դրույքով

13.04.2017, 16:52
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկում է բջջային սարքեր ձեռք բերել` տարեկան 0% դրույքով:
ՎիվաՍել-ՄՏՍ–ն առաջարկում է բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ 0% դրույքով

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկում է բջջային սարքեր ձեռք բերել` տարեկան 0% դրույքով, առավելագույնը 12 ամիս ժամկետով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ապառիկը կձևակերպվի տեղում:

Նշվում է նաև, որ տվյալ առաջարկն ընդգրկում է տարբեր գնային կատեգորիաների սահմանափակ քանակությամբ շարժական սարքերի լայն շրջանակ։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-