ՎիվաՍել–ՄՏՍ–ի բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» նոր ծառայությունից
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր՝ «Լիցք+» ծառայությունից գրեթե զրոյական հաշվեկշռի դեպքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, ծառայությունը թույլ է տալիս հաշվեկշռին 100 դրամ կամ պակաս գումար ունենալու դեպքում շարունակել օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից՝ մինչև 200 դրամի չափով:
Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է:
Սպառած ծառայությունների դիմաց գումարը, ինչպես նաև ծառայության ակտիվացման գինը գանձվում են ծառայության գործողության ժամկետի լրանալուց հետո՝ առաջին լիցքավորման ժամանակ՝ հիմնական հաշվեկշիռը վերալիցքավորելուց հետո:
«Զրոյական հաշվեկշիռն այլևս խոչընդոտ չէ կապի մեջ մնալու և ծառայություններից օգտվել շարունակելու համար: Երկար սպասված ծառայություններից մեկը՝ «Լիցք+»-ը, արդեն հասանելի է և խոստանում է դառնալ ամենապահանջվածներից մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առանցքային է բաժանորդների գոհունակությունը. բջջային կապի բաժանորդներին ամեն օր առաջարկում ենք ավելի ու ավելի գրավիչ ծառայություններ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհարժեշտ է ուղարկել *221# հրահանգը: Ծառայությունը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 3 օրվա ընթացքում:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-