VivaCell-MTS–ի բաժանորդները շնորհավորել են իրենց մտերիմներին Նոր տարվա առիթով ավելի քան 41.5 մլն զանգերով և գրեթե 6 հազ. SMS–ներով
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորի բաժանորդներն ամանորի գիշերն ավելի քան 41.5 մլն զանգեր ու շուրջ 6 հազար SMS են ուղարկել իրենց հարազատներին, ասվում է ընկերության հաղորդման մեջ։
Ինչպես նշեցին ընկերությունից, Նոր տարվա նախաշեմին (մինչև դեկտեմբերի դեկտեմբերի 31–ի կեսգիշեր) բաժանորդներն ավելի քան 20 մլն զանգ են կատարել և ավելի քան 3.5 մլն կարճ հաղորդագրություն ուղարկել։
Իսկ արդեն հունվարի 1–ին VivaCell-MTS–ի ցանցը սպասարկել է 20.7 մլն զանգ և 2.5 մլն կարճ հաղորդագրություն։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-