ՎիվաՍել ՄՏՍ–ի բաժանորդները կարող են «iPhone 6s» ստանալ 1 դրամով` «STARTPHONE» ՍՊ–ին բաժանորդագրվելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել ՄՏՍ–ի բաժանորդները կարող են «iPhone 6s» ստանալ մեկ դրամով` STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքու, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Ձայնային և տվյալների փոխանցման մատչելի ծառայությունների աճող պահանջարկի պայմաններում՝ «STARTPHONE» սակագնային պլանը լայն տարածում է գտնում բաժանորդների շրջանում՝ հաստատուն տեղ զբաղեցնելով շուկայում: Սակագնային պլանի շրջանակում առաջարկվող բարձրորակ սմարթֆոնների ցանկի համալրումը «iPhone 6s» սմարթֆոնով առավել կբարձրացնի բաժանորդների գոհունակությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի լուծումներից՝ ուղղված հաղորդակցության ծառայությունները հնարավորինս հարմարավետ և հասանելի դարձնելուն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հաղորդման մեջ նշվում է, որ 23 500 դրամ ամսավճարի դիմաց STARTPHONE սակագնային պլանի շրջանակում տրամադրվում է նաև ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:-0-