USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

VivaCell-MTS–ի բաժանորդներն անվճար Wi-Fi մոդեմ կստանան մի շարք ՍՊ–ների բաժանորդագրվելու դեպքում

07.04.2016, 18:45
VivaCell-MTS–ի բաժանորդները կարող են անվճար «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi մոդեմ ստանալ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «Ինտերնետ Small» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
VivaCell-MTS–ի բաժանորդներն անվճար Wi-Fi մոդեմ կստանան մի շարք ՍՊ–ների բաժանորդագրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ի բաժանորդները կարող են անվճար «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi մոդեմ ստանալ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «Ինտերնետ Small» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, «ՄՏՍ կոնեկտ ստարտ» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը կարելի է ձեռք բերել 3000 դրամով:

Ինչպես և նախկինում, այս սակագնային պլաններին և փաթեթներին կարելի է բաժանորդագրվել նաև 12 ամսով և մոդեմը ստանալ հատուկ պայմաններով: Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) շարժական Wi-Fi մոդեմի գինը 39 900 դրամ է:

«Գերարագ ինտերնետի օգտագործողներն այս առաջարկի շնորհիվ հնարավորություն կունենան մատչելի ամսավճարի դիմաց միանալ սակագնային պլաններից մեկին և անվճար ձեռք բերել «ՄՏՍ Hay-Fi» 4G մոդեմը՝ մի քանի սարք միացնելու հնարավորությամբ: Այս մոդեմի առավելությունը շարժական լինելն է, ինչը թույլ է տալիս վայելել ինտերնետը՝ որտեղ էլ օգտագործողը գտնվի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-